Քաղաքականություն 

Այս իշխանության շինծու, հերթական քրեական գործերը․ Առուշանյան

analitik.am

 

Շինծու գործեր են, որոնք հերթական անգամ այս շոումենիստները կազմակերպել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Իմ մասով քրեական գործերը դեռ շատ վաղուց են եղել։ Այսինքն՝ այս իշխանության շինծու, հերթական քրեական գործերը։ Կարծում եմ՝ շինծու գործերին ոչ մի ադեկվատ մարդ չի կարող լուրջ նայել»,- նշեց Առուշանյանը։

Անդրադառնալով Գորիսի անվտանգության հարցերին, ինչպես նաեւ իմքայլականների այն դիտարկումներին, որ Սյունիքում անվտանգության խնդիր չկա, Առուշանյանն արձագանքեց.

«Տեսակը, որն այսօր, ցավոք սրտի, մեր երկրի իշխանություններն ունեն. եթե թուրքերը ցեղասպանություն են գործել, եթե նրանց չեն համարում թշնամի, եթե մեր պատմական հողերը չեն համարում մերը, ո՞նց եք կարծում, այդ մարդիկ ի՞նչ պիտի ասեն, պիտի ասեն՝ Սյունիքն անվտանգ է, ոչ մի խնդիր չկա Սյունիքից, որովհետեւ նրանց մեկ է, թե այս հայրենիքում ինչ է կատարվում»։

Նույն շարքից