Քաղաքականություն 

Հնագետները հայտնաբերել են մարդու ամենահին գերեզմանը

analitik.am

 

Հնագետները Քենիայի քարանձավներից մեկում հայտնաբերել են Աֆրիկայում մարդու ամենահին գերեզմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Nature պարբերականի հոդվածին:

Նշվում է, որ մարդու ոսկորներն այդտեղ թաղվել են մոտավորապես քարե դարում, ինչը տեղանքը դարձնում է Աֆրիկայում մարդկության պատմության մեջ մինչ օրս հայտնի ամենահին գերեզմանը:

Գիտնականներից ավելի քան մեկ տարի է պահանջվել, որպեսզի նույնականացնեն հայտնաբերված ոսկորները: Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ դրանք պատկանում են 2,5-3 տարեկան երեխայի:

Նույն շարքից