Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ինքնաթիռը մի քանի ժամով անհետացե՞լ է Թուրքիայի սահմանում. ԱԱԾ նախկին տնօրենի մեկնաբանությունը

analitik.am

 

Օրեր առաջ շրջանառվեցին տեղեկություններ, որ Կազանից Հայաստան թռչող բորտում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ինքնաթիռը մի քանի ժամով անհետացել է Թուրքիայի սահմանում: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, մեկնաբանելով այդ տեղեկությունները, հաստատեց, որ այդ դեպքի վերաբերյալ ներքին տեղեկատվություն չունի. «Զուտ կարող եմ գնահատել այսպես՝ եթե նման բան է եղել, պատճառը կարող է լինել տեխնիկական, ինչը նորմալ եմ համարում:

Երկրորդ՝ եթե իրոք նման բան է եղել, քիչ հավանական եմ համարում, որ այլ պատճառ կա»:

Համբարձումյանը հավանական չի համարում, որ կարող է նման բան եղած լինել ինչ-որ քողարկված նպատակներով. «Դժվարանում եմ հաստատել կամ հերքել: Երևի ժամանակի ընթացքում այս հարցը, մյուս հարցերի հետ, իր պատասխանը կստանա»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից