Սպորտ 

Մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ կատարվել է լրացում

analitik.am

 

ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ, որում կատարվել է լրացում:

Նախկինում որոշման մեջ նշված չէր, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում էին որոշակի պահումներով:

ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ՝ կատարվել է համապատասխան լրացում:

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» N 1096-Ն որոշման հավելվածը 3-րդ գլխի 3-րդ կետից հետո լրացվել է նոր՝ 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները»:

Այսպիսով, որոշմամբ նախատեսված թոշակի չափը մնում է անփոփոխ: Հաշվի առնելով, որ թոշակ ստացողների անվանական ցանկը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թոշակի հաշվարկային թիվը ևս կհաստատվի նշված հրամանով:

Հավելենք, որ որոշումը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից