Ռազմական Քաղաքականություն 

Ռուսաստանը չի կարող մեր ամեն հովիվի կողքը զինվոր կանգնեցնել. Կարեն Վրթանեսյան

analitik.am

 

Ռուսաստանը մեր անվտանգությունը կարող է ապահովել ռազմական, քաղաքական գործոնով, բայց Ռուսաստանը չի կարող մեր ամեն հովվի կողքին զինվոր կանգնեցնի, որ հովիվը կարողանա Հայաստանի արոտավայրում ոչխար արածեցնի, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ մեկնաբանելով թեզը, թե մեզ լուրջ անվտանգային համակարգեր պետք չեն, քանի որ Ռուսաստանը մեր անվտանգությունը կապահովի:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, որ փոխարինի Հայաստանի ԶՈՒ-ին.

«Ֆիզիկապես ի վիճակի չէ երկար ժամանակ 40-50 հազարանոց զորք պահի Հայաստանում: Եթե միայն Ռուսաստանը պետք է մեր անվտանգությունն ապահովի՝ հարց է առաջանում, թե Հայաստանի պետականությունն ո՞ւմ է պետք»:

ՀԱՊԿ-ին դիմելու թեմային էլ ադրադառանալով՝ նա նկատեց, որ որևէ դաշնակից իր զինվորին չի զոհելու երկրի համար, որը պատրաստ չէ գեթ մեկ կրակոց արձակել իր տարածքը պահպանելու համար:

Վրթանեսյանի խոսքով՝ իշխանությունը ցույց տվեց, որ ՀՀ տարածքը նույնիսկ փոքրաթիվ զորախմբից ի վիճակի չէ պաշտպանել:

Նույն շարքից