Ռազմական 

Մեր նման ռազմական վտանգների մեջ գտնվող երկրում ի՞նչ չպետք է անի համացանցում օգտատերը․ Հովհաննիսյան

analitik.am

 

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր նման ռազմական վտանգների մեջ գտնվող երկրում ի՞նչ չպետք է անի համացանցում օգտատերը․

  1. Չպետք է տեղեկություն գրի իր որդու, հարազատի բանակում ծառայելու մասին, քանի որ իսկույն հայտնվում է թշնամի երկրի մոնիթորինգ իրականոցղների տեսադաշտում, իսկ հետագայում կարող են տարբեր միջոցներով կարևոր տեղելություններ իմանալ, որ անգամ օգտատերը չհասկանա, որ տեղեկություն է տալիս թշնամուն։
  2. Առավելագույնս զերծ մնալ քոմենթերի տեսքով որևէ սահմանային, սահմանամերձ բնակավայրի մասին քննարկումներից, որտեղ խոսք է գնում կոնկերտ օբյեկտների մասին՝ կամուրջներ, եկեղեցիներ, դպրոցներ, աղբյուրներ , գազամուղիներ և այլն։
  3. Ոչ մի դեպքում չնկարահանել և համացանցում չտարածել զինվորական մեքենաներ, ավտոշարասյուններ։

4․ Եթե գտնվում եք սահմանային բնակավայրում, և ցանկանում եք անպայման ֆոտո հրապարակել, ապա այնպես արեք, որ ոչ մի տեղորոշիչ օբյեկտ չհայտնվի ֆոտոյի մեջ։

  1. Այս կետը երևի թե առաջինը պետք է լիներ։ Երբ համացանցում քննարկում եք ծավալում և նկատում եք, որ բանը հասնում է միմյանց վիրավորելուն, լավ կլինի միանգամից հեռացնեք մեկնաբանությունը, օգտատիրոջն արգելափակեք, քանի որ թշնամու մոնիտորինգը նաև ուսումնասիրում է, ինչ տեսակ տարաձայնություններով կարող է թշնամացնել մեզ»։

 

Նույն շարքից