Միջազգային 

ՌԴ տիեզերական ուժերը և ՀՕՊ-ՀՀՊ ուժերը վերջին 5 տարում համալրվել են ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկայով. Շոյգու

analitik.am

 

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ վերջին հինգ տարում 536 միավոր ռազմական տեխնիկա է փոխանցվել ՌԴ տիեզերական ուժերին և ՀՕՊ-ՀՀՊ ուժերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարի խոսքով՝ հունվար-փետրվար ամիսներին ՌԴ ռազմատիեզերական ուժերի նյութատեխնիկական ապահովման համակարգերի գնահատում է տեղի ունեցել: 2015 թվականից ի վեր տեղի ունեցած առաջին նմանօրինակ վերապատրաստման ընթացքում ստուգումներ են անցկացվել 40 տոկոս զորամիավորումներում:

Շոյգուն հավելել է, որ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումներում ամենամյա ստուգումներ և վերանորոգման աշխատանքներ են կատարվում:

Նախարարը նշել է, որ այդ ստորաբաժանումներում ավելի քան սոցիալական-կենցաղային և նյութատեխնիկական նշանակության ավելի քան 200 կառույց է ստեղծվել:

Նույն շարքից