Հասարակություն 

Սուրճի մրուրից դիմակներ դեմքի մաշկի համար

analitik.am

Մեկ բաժակ թունդ սուրճը ոչ միայն առույգանալու հրաշալի միջոց է, այլեւ լավ տեսք ունենալու երաշխավոր… Սուրճը հրաշալի կոսմետիկական միջոց է: Ձեզ ենք առաջարկում սուրճի մրուրից շատ արդյունավետ դիմակներ դեմքի մաշկի համար: Դիմակների համար կարելի է օգտագործել միայն դառը սուրճի մրուրը:



Սուրճը տոնուսավորում է մաշկը, էլաստիկություն, թարմություն է հաղորդում:



Կես ճաշի գդալ սուրճի մրուրին խառնել մեկուկես ճաշի գդալ յուղային կաթնաշոռ: Խառնուրդը քսել դեմքին եւ թեթեւ մերսել մի քանի րոպե: Դիմակը  թողնել տասը րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:



Թարմություն, բնական խոնավություն հաղորդող էֆեկտ ունի:



Մեկ ճաշի գդալ սուրճի մրուրին ավելացնել մեկ պտղունց աղ, նույնքան աղացած դարչին, մեկ ճաշի գդալ շաքարավազ, մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Զանգվածը լավ խառնել եւ մերսելով տարածել դեմքի  մաշկին: Լվանալ տասը րոպեից: Հրաշալի դիմակ է հատկապես չոր մաշկի համար:

Նույն շարքից