Ամենաընթերցվածներ Հասարակություն 

Արցախի ՆԳ նախարարը ներկայացրել է ԱԻՊԾ տնօրենի նոր առաջին տեղակալին

analitik.am

 

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախարարը երեկ՝ հունիսի 2-ին, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել և նշելով, որ մեր միասնականությունից ու կոլեկտիվի ներքին համերաշխությունից է մեծապես կախված ոլորտի հաջողությունը:

Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սամվել Պետրոսյանին երկարամյա ծառայության համար, ով ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՆԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

Ըստ նախարարի, համակարգի փորձառու ծառայողներն իրենց տարիների փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կշարունակեն ծառայեցնել համակարգի գործունեության արդյունավետությանը։

 

Նույն շարքից