Տեսանյութեր Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը հրաժարվել է գնալ Հանրային. Պատճառը հայտնի է

analitik.am

 

Երեկվանից ես Հ1-ի հետ բանակցությունների մեջ էի, որպեսզի հունիսի 14-ին Սերժ Սարգսյանը հյուրընկալվի Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին: Շատ նորմալ կազմակերպչական աշխատանք էր ընթանում: Սակայն այսօրվա աղաղակող ապօրինությունից հետո մենք հրաժարվում ենք այդ եթերից ու նախագահ Սարգսյանը չի հյուրընկալվելու Հանրայինի եթերում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ Աշոտյանը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել դաշինքի նախընտրական քարոզչական տեսահոլովակը:

Աշոտյանն ասաց, որ շարունակելու են ամեն օր տալ իրենց տեսահոլովակը, ամեն ինչ, ինչ տեղի ունենա, զեկուցելու են դիտորդներին ու հասարակությանը. «Այս քայլն ընտրությունների արդյունքները խեղելու փորձ է, խտրական քաղաքականության հետևանք է ակնհայտ ֆավորիտներից «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ»,-ասաց նա:

Նույն շարքից