Քաղաքականություն 

Մենք նման սովորույթ չունենք՝ սպանել որևէ մեկին. Պուտինը հերքել է Նավալնիին լիկվիդացնելու փորձի մասին վարկածը

analitik.am

 

Պատասխանելով Ալեքսեյ Նավալնիի հետ անցյալ տարվա միջադեպի մասին հարցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կազմակերպում քաղաքական հակառակորդների սպանությունները: Հայտարարությունն արվել է NBC-ին տված հարցազրույցում:

«Մենք նման սովորույթ չունենք՝ որևէ մեկին սպանել»-վստահեցրել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքերով, Նավալնին Վլադիմիրի շրջանի թիվ 2 գաղութում է՝ նույն պայմաններում, ինչ մյուս բանտարկյալները: Նրա նկատմամբ կիրառվում են պատժի նույն միջոցները:

«Նրա (Նավալնիի) նկատմամբ կիրառվում են նույն միջոցները, ինչ մյուսների նկատմամբ: Ոչ մի վատ բան, քան մյուսների նկատմամբ, ովքեր գտնվում են բանտում»,-ասել է ՌԴ նախագահը:

 

 

Նույն շարքից