Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Երկար սպասված լավ նորություն՝ պետհամարանիշների գողության դեմ պայքարի հարցում

analitik.am

 

Կառավարությունը փորձում է պայքարել ավտոմեքենաների պետհամարանիշների գողությունների դեմ: Այսօր կառավարությունը քննարկեց ու ընդունեց նախագիծը, որը վերաբերում է սույն հարցին:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հիշեցրեց, որ այսօր գործող կարգով, եթե կորում են ավտոմեքենայի երկու պետհամարանիշները, նա զրկվում է դրանք վերականգնելու հնարավորությունից:

Նշենք, որ հենց այս կարգավորումն է թույլ տալիս որոշ մարդկանց տիրանալ պետհամարանիշներին ու գումար շորթել դրանց տերերից:

Փոփոխությունից հետո զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին, իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի դիմաց՝ 12 հազար դրամ, կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվաշնանով գրառմամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

Նույն շարքից