Հասարակություն Սպորտ 

Հրապարակվել են Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության մրցանակակիրների անունները

analitik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Առաջնությանը մասնակցել է 180 մարզիկ, այդ թվում՝ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գրիգորյանը, Տիգրան Գրիգորյանը և Վահե Քալանթարյանը: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Հայկ Պետրոսյանը (40 կգ), Խաչիկ Թադևոսյանը (44 կգ), Լևոն Հակոբյանը (48 կգ), Արմեն Նիկողոսյանը (52 կգ), Ռազմիկ Բեգլարյանը (56 կգ), Հովսեփ Յավրումյանը (60 կգ), Ալբերտ Դադիկյանը (67.5 կգ), Վազգեն Իսահակյանը (75 կգ), Ռոբերտ Հովսեփյանը (82.5 կգ), Կարեն Բարսեղյանը (90 կգ), Նվեր Եղիազարյանը (100 կգ), Սամվել Հախեյանը (110 կգ), Արա Մարտիրոսյանը (125 կգ), Մալվինա Էվինյանը (60 կգ):

Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել են Սվետլանա Մանուկյանը (52 կգ), Ելենա Պետրոսյանը (56 կգ), Էրիկ Գրիգորյանը (52 կգ), Տիգրան Գրիգորյանը (56 կգ), Գևորգ Աֆրիկյանը (60 կգ), Արթուր Գալստյանը (67.5 կգ), Ստաս Նազարյանը (75 կգ), Օնիկ Հովհակիմյանը (100 կգ): Առաջնությանը մասնակցել են նաև զինծառայողներ, որոնցից չեմպիոն են դարձել Սամվել Ղազարյանը (75 կգ), Արշակ Հայրապետյանը (82.5 կգ) և Վարազդատ Ամիրյանը (90 կգ): Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը կարևորել է հատկապես պատերազմի մասնակից մարզիկների մասնակցությունը նմանօրինակ մրցաշարերին:

«Մրցումներն ինչպես մարզիկներին, այնպես էլ ամբողջ հասարակությանն օգնում են վերականգնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս տեսանկյունից շատ ենք կարևորում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին ֆեդերացիայի աշխատանքներում ներգրավելը և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր եք ձեռնարկում»,- ասել է ֆեդերացիայի նախագահը և հավելել, որ այժմ սկսելու են պատրաստվել օգոստոսին Բաթումիում կայանալիք Սևծովյան երկրների առաջնությանը, ապա՝ աշնանը Լեհաստանում նախանշված աշխարհի առաջնությանը:

Նույն շարքից