Սպորտ 

Հայաստանի բռնցքամարտիկները մեկնեցին Տոկիո

analitik.am

 

Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ այսօր գիշերը Երևան – Վիենա - Տոկիո չվերթով մեկնեցին Ճապոնիա։

Օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգա 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։

Ըստ ժամանակացույցի նա առաջին մարցամարտը կանցկացնի հուլիսի 25-ին։ Կորյուն Սողոմոնյանն ու Արման Դարչինյանն իրենց առաջին մենամարտը կանցկացնեն հուլիսի 26-ին:

Նշենք, որ Հայաստանի 17 օլիմպիականներից առաջինը Տոկիո մեկնել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որը հանդես կգա հուլիսի 25-ին, Երեւանի ժամանակով 05:00-11:30-ը:

 

 

Նույն շարքից