Հասարակություն 

Ադրբեջանական մեդիադաշտը ակտիվ կերպով տարածում է կեղծ տեղեկություն․ Հոխիկյան

analitik.am

Ադրբեջանական մեդիադաշտը ակտիվ կերպով տարածում է կեղծ տեղեկություն, թե իբր հայ հոգևորականները վերջնական լքել են Դադիվանքը, և շուտով այնտեղ լինելու են ուդի քրիստոնյաներ։

Իրականում դա թշնամու հերթական սուտն է։ Իմ բոլոր վստահելի և առաջին ձեռքի աղբյուրներն ասում են, որ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայությունը մեր եղբայր հոգևորականները։

Միաժամանակ ադրբեջանական կողմը արդեն տևական ժամանակ արգելում է հայ ուխտավորների այցը Դադիվանք, թույլ չի տալիս նաև, որ հայ հոգևորականների հերթափոխ լինի։

Ադրբեջանական զորքը նաև տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ։

Սրանք տեղեկություններ են, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկա օրերին։

 

Նաիրի Հոխիկյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից