Քաղաքականություն 

Մի քանի խոսք՝ Իրանում ներկա բողոքի ակցիաների ու դրանց առանձնհատկությունների շուրջ

analitik.am

 

Վերջին մի քանի տարում Իրանում հաճախակի են սոցիալական հենքի վրա կառուցված բողոքի ակցիաներ տեղի ունենում, որոնք ընթացքում, սպասելի կերպով, տրանսֆորմացվում են իշխանությունների դեմ պայքարի։ Այդ ընթացքում, բնականաբար, անմիջապես գործի մեջ էին մտնում դրսի ուժերը և սկսում աջակցել ցուցարներին։

Ժամանակին, մեդիա տիրույթում Իսլամական Հանրապետությունը տանուլ էր տալիս դրսի ուժերին։ Ստեղծվում էր հսկայական տեղեկատվական վակուում, որը հեշտությամբ լրացվում էր տարատեսակ ուժերի կողմից, և նրանք հեշտությամբ կարողանում էին տեղեկտվական դաշտում մեծ առավելություն գրանցել։ Այս բացն ԻԻՀ համապատասխան կառույցներն արագորեն ուղղեցին և ներկայումս մեդիադաշտում Իրանը նույնիսկ առավելություն ունի այս հարցում։ Այլևս չի նկատվում Արևմուտքի կողից այն հսկայական տեղեկատվական ճնշումը, որը կար նախկինում:

Բայց դրսի ուժերն էլ պարապ չեն մնացել։ Փոխվել է նաև նրանց մարտավարությունը։ Այս անգամ կիրառվում է այլ տեխնոլոգիա, միգուցե ավելի վտանգավոր և վճռական։

Այսպես՝ վերջին շրջանում, բողոքի ակցիաների աճին զուգահեռ նաև աճում է Իրանում սահմանախախտումների քանակը։ Մասնավորապես, օրերս ԻԻՀ 6 նահանգներում միաժամանակ տեղի է ունեցել տարատեսակ ծայրահեղական-ահաբեկչաան խմբավորումների ներթափանցման փորձ, որոնք բոլորն էլ կասեցվել են, խմբավորումները՝ չեզոքացվել, բայց այդ ընթացքում զոհվել են նաև իրանցի սահմանապահներ։

Այս գործողություններն, ըստ իս, կարող են հետապնդել միանգամից մի քանի նպատակ՝

  1. Բնականաբար Իրանում ստեղծել անկայուն վիճակ։ ԻԻՀ իշխանություններին ստիպել պայքարել մի քանի ճակատով՝ մեծացնելով սխալվելու հավանականությունը։
  2. Սահմանային բախումների ժամանակ լինում են նաև իրանական կողմից զոհեր, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը և հասարակության ավելի լայն շրջանակների տրամադրում իշխանությունների դեմ։
  3. Իրանը երկար ժամանակ պայքարել և ներկայումս էլ տարածաշրջանի մի շարք երկրներում պայքարում է ահաբեկչության դեմ՝ այդ ընթացքում, բնականաբար ծախսելով հսկայական գումարներ։ ԻԻՀ իշխանությունները հասարակությանը մշտապես տարբեր խողովակներով համոզել են, որ այդպես են վարվում, քանի որ չեն ուզում թույլ տալ ահաբեկչության ներթափանցում Իրանի սահմաններից ներս՝ խաթարելով ժողովրդի անդորրը։

Եվ հիմա, փաստացի, Թեհրանի թշամիներն իրենց քայլերով փոշիացնում են այս թեզը։

Իհարկե, ԻԻՀ իշխանություններին մինչ այժմ հաջողվել է չեզոքացնել բոլոր ահաբեկչական խմբավորումներին, բայց պետք է արձանագրել, որ այդպիսի ներխուժումներն ավելի հաճախակի են դառնում։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Նույն շարքից