Հասարակություն 

Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը 4,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել

analitik.am

 

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի նահանգում ակտիվացած Սինաբունգ հրաբուխը 4 500 մետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այդ մասին հայտնել Է CNN Indonesia լրատվական պորտալը՝ վկայակոչելով Հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պուտուրային:

«Սինաբունգ հրաբխի ժայթքումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:20-ին, մոխրի սյան բարձրությունը հասել Է 4,5 կիլոմետրի»,- ասել Է Արմեն Պուտուրան: Նա հավելել Է, որ ժայթքումը տեւել Է 12 րոպե 22 վայրկյան:

Արմեն Պուտուրան նշել Է, որ հրաբխին տրվել Է վտանգի երրորդ մակարդակ. հնարավոր են ժայթքումներ երկու շաբաթվա ընթացքում:

Իշխանությունները բնակչությանը հորդորել են խուսափել հրաբխի գագաթից 3 կիլոմետր շառավղով գոտուց, ինչպես նաեւ զգուշանալ ցեխի հոսքերից:

 

 

Նույն շարքից