Հասարակություն Տեսանյութեր 

Գեղամասարի համայնքապետի տեղակալը՝ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը /տեսանյութ/

analitik.am

 

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի  տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարգարյանն այս մասին լրագրողների հետ զրույցում:

«Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշել է Մարգարյանը:

Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է: Ըստ Մարգարյանի՝ եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին․ «Ապագան լավ է լինելու, այս ամենը կարճ բնույթ է կրելու»,-եզրափակել է Մարգարյանը:

Մանրամասները տեսանյութում:

Նույն շարքից