Սպորտ 

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց Լի Քուան Լիեմին և ավարտեց ելույթը

analitik.am

Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում այսօր կայանան կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը 2,5:1:5 հաշվով հաղթեց վիետնամցի գրոսմայստեր Լի Քուան Լիեմին և ռևանշի հասավ առաջին խաղում կրած պարտության դիմաց: Մրցամարտի հաղթողին որոշելու համար անցկացվեց թայ-բրեյք: Կայծակնային շախմատի առաջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա Արմագեդոնում հաղթեց վիետնամցի շախմատիստը, որն էլ մտավ եզրափակիչ: Լևոն Արոնյանը նախավերջին փուլում դուրս մնաց մրցաշարից:

Նույն շարքից