Մամուլի տեսություն Քաղաքականություն 

«Հրապարակ». Արցախի փոխարեն՝ արտերկիր

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.
«Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վերջին օրերին Հայաստանում է, հանդիպել է նաեւ ԱԺ նորընտիր ղեկավարության հետ՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի։ Մեր տեղեկություններով՝ ԱՀ խորհրդարանական խմբակցություններին Թովմասյանը վստահեցրել է, որ Հայաստան է գնում՝ ԱԺ ղեկավարությանը փոխանցելու Արցախ այցի հրավերը։

Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կայցելի Արցախ, սակայն, մեր տեղեկություններով, Ա․ Սիմոնյանն արտերկրյա գործուղում ունի այդ օրերին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախ չեն այցելել»:

Նույն շարքից