Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 64%-ը. հայտնի են նոր հարցման արդյունքները

analitik.am

ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի աշխատանքը հավանության է արժանացրել ռուսաստանցիների 59,9 տոկոսը, երկրի ղեկավարին վստահում է ավելի քան 64 տոկոսը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ ներկայացնելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Կենտրոնի տվյալներով՝ ռուսաստանցիների 64,1 տոկոսը վստահում է Պուտինին: Նրա նկատմամբ՝ անվստահություն է հայտնել հարցվածների 30,7 տոկոսը: Բացի այդ, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 59,9 տոկոսն ընդգծել է, որ հավանում է նրա գործունեությունը նախագահի պաշտոնում, իսկ 29,35 տոկոսը՝ չի հավանում:

Հարցմանը, որն անցկացվել է սեպտեմբերի 13-19-ը, մասնակցել է 18 տարեկանից բարձր 11 200 մարդ: Հարցման անցկացման մեթոդը հեռախոսազրույցն է:

Նույն շարքից