Տնտեսություն 

Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը

analitik.am

Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին Analitik.am -ին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել էՊետական եկամուտների կոմիտեի նախագահ ՌուստամԲադասյանի ևՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացմանհեռանկարները․ «Ներկայում հարկային մարմիններին առնչվող խնդիրների լուծումը մեծապես կախված է հարկային վարչարարության մեջ առաջադեմ թվային տեխնոլոգիաների գործածումից, մեքենայական ուսուցման և արհեստական ​​բանականության ժամանակակից գործիքների կիրառումից, ինչպես նաև մեր երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընդլայնումից»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը՝ ձևավորելուփոխգործակցությանճկուն հարթակ,միաժամանակ շեշտել հարկային վարչարարության բարելավման նշանակությունըՀՀ կառավարության համար․ «Վերջին տարիներին մենք բեկում ենք գրանցել Հայաստանում վարչարարությանթվայնացման,թափանցիկության, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների կատարելագործման, նաև հարկային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդման և հարկային կարգապահության բարձրացման գործում»:

Նիստի գլխավոր թեմանԱՊՀ մասնակից պետություններում հարկային ստուգումների արդյունավետության բարձրացումն էր։ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստանում այս ուղղությամբ կատարվող աշխատանքը։Քննարկվել է նաև ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։

Տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ առաջին անգամ հնարավոր դարձավ տվյալներ փոխանակելԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների միջև։Դա էապեսկբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը։

Հարկային մարմինների համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին նախորդել են փորձագետների հետ քննարկումները, որոնց ժամանակ դիտարկվել են հարկային վարչարարության հրատապ մի շարք հարցեր։Եզրափակիչ նիստին ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը։

ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդիհաջորդ նիստն անցկացվելու է Բելառուսում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նույն շարքից