Լրահոս Սպորտ 

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ապահովել է 5-րդ մեդալը

analitik.am

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ապահովել է 5-րդ մեդալը։

Երեկ առնվազն բրոնզե մեդալ ապահովեցին նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ 1/4 եզրափակիչում Պետորսյանը հաղթել է Մոնտենեգրոյի ներկայացուցչին, իսկ Ճղրիկյանը իտալացի Պաուլո Կառուսոյին։ Այսպիսով՝ մեր երկու մարզիկները դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ Հայաստանը ունի 5 ներկայացուցիչ։

Ավելի վաղ 1/4 եզրափակիչում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Չինար Մեհմեթանի հետ մենամարտում: Տպավորիչ հաղթանակ է տարել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը՝ 4-1 հաշվով առավելության հասնելով իսպանացի բռնցքամարտիկի նկատմամբ:

Իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակիչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ

Նույն շարքից