Սպորտ 

Չելսին պատրաստ է 50 մլն եվրո վճարել Ռեալի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

analitik.am

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը կարող է վերադառնալ «Չելսի», հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն անձամբ է պնդում, որ բելգիացին վերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»։

Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում 30-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Կապույտները պատրաստ են տրանսֆերի դիմաց վճարել ոչ ավելի, քան 50 միլիոն եվրո։

Ազարը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Չելսիից»՝ 115 միլիոն եվրոյի դիմաց: Նա 51 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նույն շարքից