Միջազգային 

Ֆրանսիայի կենտրոնական շրջանում թմրավաճառը կրակ է բացել ոստիկանության ուղղությամբ

analitik.am

Ֆրանսիացի ոստիկանները հրազենային հարձակման են ենթարկվել Լիոնի հյուսիսային շրջանում հերթապահություն իրականացնելիս: Ինչպես հայտում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, իրավապահներից ոչ ոք չի տուժել:

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն լրագրողներին հայտնել է, որ այդ թաղամասում մի քանի թմրավաճառներ են գործում, սակայն մինչ այսօր իրենք տեղեկություն չեն ունեցել, որը թույլ կտար իրադարձությունների նման զարգացում կանխատեսել:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Հրաձգությունից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի անդամները: Նրանք շրջապատել են թաղամասի երկու բնակելի շենք, սակայն ոչ ոքի ձերբակալել չի հաջողվել: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ է կրակոցներ արձակել: Նրա որոնումները շարունակվում են:

Նույն շարքից