Տնտեսություն 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, կարելի է ասել, ռուսներն են ղեկավարում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն է նշանակվել ազգությամբ ռուս Ալեքսանդր Ֆիշմանը: Կոմբինատի մեր աղբյուրների տեղեկացմամբ, նրա նշանակման օրվանից, կարելի է ասել, ռուսներն են կառավարում կոմբինատը, չնայած այն փաստին, որ գլխավոր տնօրենը հնդիկ է: Օրերս կոմբինատ այցելած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին էլ Ֆիշմանն է դիմավորել, ուղեկցել, առանձնազրույց ունեցել նրա հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն են պատկանում նաեւ Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերեց ՀՀ կառավարությանը:

Նույն շարքից