Տնտեսություն 

Բայդենը նավթի և գազի թանկացման համար մեղադրում է Ռուսաստանին և ՕՊԵԿ-ին

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում մեկնարկած կլիմայական փոփոխությունների համաժողովի ժամանակ Ռուսաստանին և ՕՊԵԿ-ին մեղադրել է ածխաջրածինների թանկացման մեջ:

«Ինչ վերաբերում է գազի և նավթի գներին, ապա մինչ այս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի պատճառով է, քանի որ նրանք հրաժարվում են ավելի շատ նավթ արդյունահանել»:

Բայդենը նաև նշել է, որ սպասում է իրադարձությունների զարգացմանը. «Տեսնենք՝ ինչ կլինի սրա հետ, ի դեպ, մենք դա կտեսնենք ավելի շատ շուտ, քան ուշ»:

Նույն շարքից