Գլխավոր Իրավական Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Արման Եղոյանի և ադրբեջանցի պատգամավորի բանավեճը Երևանում՝ «Եվրանեսթի» նիստում

analitik.am

ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների ելույթներին Երևանում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին, նկատեց, որ Բաքվի պնդումները, թե Ադրբեջանը հանդիսանում է բազմամշակութային երկիր, չի համապատասխանում իրականությանը։

«Ուզում եմ հասկանալ, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, ապա ո՞ւր են այն 500 հազար հայերը, որոնք բնակվում էին Բաքվում և Սումգայիթում, ինչո՞ւ նրանք չկան։ Ադրբեջանը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է փոխի հայկական եկեղեցիների վրայի գրառումները՝ դարձնելով այն ալբանական։ Ես, իհարկե, լավ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը», - նշել է նա՝ հավելելով, որ Արցախի մշակութային ժառանգությունն արժանանալու է Նախիջևանի խաչքարերի ոչնչացման ճակատագրին։

Եղոյանի ելույթին պատասխանել է նիստին մասնակից ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը։

Նույն շարքից