Բարի օր Միջազգային Ռազմական 

Ուկրաինացի զինծառայողները շարունակում են զենքերը վայր դնել. РИА Новости

analitik.am

Ավելի քան 300 ուկրաինացի ծովայիններ հանձնվել են Մարիուպոլում: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Մեր զինվորները Մարիուպոլում շարունակում են գերեվարել Ուկրաինայի զինված ուժերի 36-րդ բրիգադի գրոհայիններին: Ապրիլի 13-ի երեկոյան 1350 ուկրաինացի ծովային հետևակ է հանձնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նախօրեին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, չորեքշաբթի առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերի 36-րդ ծովային բրիգադի 1026 զինծառայող, այդ թվում՝ 162 սպա և 47 կին զինծառայող, վայր են դրել զենքերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Նույն շարքից