Միջազգային Քաղաքականություն 

Խերսոնի վերադարձն Ուկրաինային բացառվում է. շրջանը մայիսի 1-ից կմտնի ռուբլու գոտի

analitik.am

Ուկրաինայի Խերսոնի մարզը մայիսի 1-ից կմտնի ռուբլու գոտի: Այս մասին ապրիլի 28-ին հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխնախագահ Կիրիլ Ստրեմուսովը, գրում է Regnum-ը։

«Մայիսի 1-ից մենք անցնում ենք ռուբլու գոտի»,- ասել է նա՝ հավելելով, որ անցումային շրջանը կտևի մոտ չորս ամիս։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Խերսոնի մարզում հանրաքվեի անցկացում չի նախատեսվում: Դատելով Ստրեմուսովի խոսքերից, ռուսները մտադիր չեն հեռանալ այս տարածաշրջանից։

«Խերսոնի շրջանի վերադարձը Ուկրաինային բացառվում է»,- ասել է Ստրեմուսովը։

Նույն շարքից