Ռազմական 

Այրվածքներով հիվանդանոց տեղափոխված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է. ՀՀ ՊՆ

analitik.am

Այրվածքաբանության ազգային կենտրոն այրվածքներով  տեղափոխված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել։ Նա նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նույն շարքից