Հայաստան 

Ողբերգական պատահարից զոհվածների ընտանիքներին աջակցության ծրագիր դեռ չի քննարկվում. Radar.am

analitik.am

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին կա 16 զոհ, 8 անհետ կորած։ Ողբերգական պատահարից զոհվածների ընտանիքներին աջակցության ծրագիր դեռ չի քննարկում։ Այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։

«Այս պահին այդ ուղղությամբ քննարկումներ չունենք, եթե նախատեսվի աջակցության որևէ միջոցառում, կիրազեկենք քաղաքացիներին»,- տեղեկացրեց Մանուչարյանը։

Նշենք՝ Radar Armenia-ն գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի պարզի, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցելու ուղղությամբ պետությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։

Հիշեցնենք՝ ԱԻ նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Քանի դեռ կա հավանականություն, որ մենք կարող ենք քաղաքացու հայտնաբերել փլատակների տակ, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում»։

Նույն շարքից