Իրավական Ռազմական 

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ

analitik.am

Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը վաղը դիմումներ կուղարկի Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կառույցի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

«Համապատասխան կառույցների հետ աշխատում ենք: Փաստերի համադրման արդյունքում, առավոտյան դիմումներ կուղարկենք Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններ»,– նշեց Սամվելյանը:

Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

Նույն շարքից