Տնտեսություն 

Վահան Քերոբյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրի առավելությունները

analitik.am

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գերմանիա այցի ընթացքում հանդիպել է նաև Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, 2022 թվականի ընթացքում ոլորտում արձանագրված աճը, ինչպես նաև բիզնես միջավայրի առավելությունները:

Քննարկվել են  համագործակցության հնարավորությունները՝ քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ուղղություններով:

Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկա Բրանտները կարևորել է Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը:

Նույն շարքից