Հասարակություն Պատահարներ 

Լոռու մարզ տանող ավտոճանապարհին բեռնատարները արգելափակվել են ձյան մեջ

analitik.am

Հունվարի 23-ին, ժամը 10։40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարները Մուսայելյան գյուղից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 2 «Volvo» մակնիշի բեռնատար:

Նույն շարքից