Հասարակություն Պատահարներ 

44-ամյա վարորդը Niva-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պարսպին․ բժիշկներն արձանագրել են նրա մահը

analitik.am

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Արարտում հայտնի «տեխասմոտրի» մոտ «Բուռավոյի ճանապարհ», որտեղ Niva մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Հ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյան փողոցից դեպի Արարատ քաղաքի «Շիֆեռի գործարան» տանով ճանապարհի ձախակողմյան հատվածի երթևեկելի մասից դուրս է եկել և բախվել «Պանելի գործարանի» պատին։ Ժամանած բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը, հնարավոր է՝ վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։

Նույն շարքից