Միջազգային 

ԱՄՆ սենատորը Թուրքիային անվանել է «մեծապես անհավատարիմ դաշնակից»

analitik.am

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը կոչ է արել Թուրքիային F-16 կործանիչների  վաճառքի համար նախապայման առաջ քաշել: Իսկ նախապայմանը պիտի պայմանավորված լինի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամկացության հարցում Թուրքիայի դիրքորոշմամբ:

Սենատոր Վան Հոլենը հավելել է, որ եթե Էրդողանը շարունակի արգելափակել սկանդինավյան երկրների անդամակցությունը, ապա իրենք  պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Նա նաև շեշտել է, որ չի լինի մի սցենար, երբ F-16-ների վաճառքը հաստատվի առանց Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հաստատման: Հիշեցնելով, որ  Անկարան հրաժարվել է լիովին կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և խոսելով Սիրիայում նոր գործողության մասին՝ դեմոկրատ սենատորը Թուրքիային բնութագրել է որպես «մեծապես անհավատարիմ դաշնակից»:

«Մենք պիտի ավելի սերտորեն համագործակցենք ԵՄ-ում մեր գործընկերների հետ և քննարկենք հնարավոր նոր պատժամիջոցների հարցը, եթե Էրդողանը շարունակի արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- ասել է Վան Հոլենը Վաշինգտոնում «Al Monitor»-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:

Նույն շարքից