Միջազգային 

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում հեղեղումներ են եղել ծովի մակարդակի բարձրացման հետևանքով

analitik.am

Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքի մի շարք փողոցներում կուտակված ջուրը հեղեղումների պատճառ է դարձել: Նշվում է, որ ջրի կուտակումների պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է եղել: Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։

Հեղեղումներից տուժել են մի շարք տների ու հասարակական շինությունների առաջին և նկուղային հարկեր: Ջրերի կուտակումները զգալի են հատկապես քաղաքի Չայ թաղամասում, որի փողոցներում դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը:

Հիշեցնենք, որ Իսքենդերունը Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժից առավել տուժած քաղաքներից մեկն է:

Նույն շարքից