Ռազմական 

Ինչո՞ւ մենք մինչև ադրբեջանցիների հայտնվելը այս հատվածում չենք զբաղվել նոր դիրքերի ստեղծումով

analitik.am

Ադրբեջանցիները Տեղ գյուղի հարակից տարածքներում զբաղեցրել են այն հատվածները, որոնք պետք է զբաղեցնեին 2022թ․-ի օգոստոսին, երբ Քաշաթաղն ու Աղավնոն հանձնվեց ադրբեջանցիներին։

Բայց, քանի որ հայկական կողմը նույնիսկ ճանապարհի հողային աշխատանքներ չէր իրականացրել, ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մենք կօգտագործենք այն ճանապարհը և երթուղին մինչև Հակարի վրայի կամուրջը, որը սկսեցինք օգտագործել 2022թ․-ի օգոստոսից մինչև երեկ։

Մենք պետք է կառուցեինք այն ճանապարհը, որը հիմա արդեն գործարկվել է, բայց ոչ ամբողջական կառուցած, կամ շինարարությունը ավարտին չհասված։

Սա հանրության լայն շրջանակների համար նորություն չէր առնվազն 2022թ․-ի օգոստոսից, իսկ փորձագետների համար նորություն չէր 2020թ․-ի նոյերմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո։

Այս նույն պատմության կաթսայում է գնտվում նաև Շուշին շրջանցող ճանապարհի կառուցումը, որը մինչև հիմա ինձ համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու չկառուցվեց և չի կառուցվում։

Այս ամբողջ պատմության մեջ իմ ուշադրությունը ոչ թե ճանապարհի փոփոխությունն է, այլ այդ սպասվող փոփոխության արդյունքում Տեղի հարևանությամբ ադրբեջանական դիրքերի հայտնվելը, երբ մենք չունենք մերը։ Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ մենք մինչև նրանց հայտնվելը այս հատվածում չենք զբաղվել նոր դիրքերի ստեղծումով, կառուցումով, կահավորումով, որպեսզի նրանք անգամ 10 մետր չշեղվեն։

 

Կարեն Հովհաննիսյան

 

Նույն շարքից