Հասարակություն Պատահարներ 

44-ամյա տղամարդը, ընկերուհու տանից վերադառնալով, սպառնացել է ինքնասպան լինել, ապա հրկիզել տան գույքը, արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց

analitik.am

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը տանը սպառնում է ինքնասպանություն գործել, և լուսամուտից նկատվում է ծուխ։

Պարզվել է՝ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի 3-րդ հարկի բնակարանի բնակիչը ներսում կոտրում է գույքը և սպառնում է, որ ինքն իրեն կվնասի։

Մոտ 2 ժամ փորձում էին այդ տղամարդու հետ բանակցույթունների արդյունքում հասնել նրան, որ նա չդիմի այդ քայլին, սակայն վերջինս, կոտրելով լուսամուտների ապակիները, տանից իրեր էր նետում ցած։ Որոշ ժամանակ անց նկատվեց, որ լուսամուտից ծուխն ավելի ակնհայտ է երևում, ապա բացվեց տան դուռը ու այդ ժամանակ տղամարդը ընկավ աստիճաններին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքաիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչ այս դեպքը տղամարդը գնացել է իր ընկերուհու տուն, սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին, ապա վերադառնալով նշված բնակարան, նման գործողություններ է կատարել։

Տղամարդը Նուբարաշենի բնակիչ 44-ամյա Համբարձում Աղաջանյանն է, ով Նուբարաշենում հայտնի է որպես սպիրտի նկատմամբ հակում ունեցող։

Նույն շարքից