Տնտեսություն 

Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել մեր ռուս գործընկերների կողմից սանկցիաների շրջանցմանը. Քերոբյան

analitik.am

«Հիմնական շարժառիթն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է»,-կառավարության դիմաց կազմակերպած ճեպազրույցի ժամանա հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով արգելված ապրանքները Հայաստանի միջոցով ՌԴ-ին վաճառելու մասին ԱՄն-ից հնչաց հայտարարությունը:

Նախարարաը հայտնեց, որ հայկական կողմը խոսում է ամերիկյան և եվրոպական գործընկերների հետ, բացատրում այդ հանգամանքը, որպեսզի հայկական ընկերությունները չընկնեն պատժամիջոցների տակ:

«Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել մեր ռուս գործընկերների կողմից սանկցիաների շրջանցմանը»,-հայտարարեց Քերոբյանը, բայց շեշտեց, որ փորձում են իրենց աշխատանքով պահպանել ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի դրույթները, բայց նաև այնպես անել, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։

Հավաստիացնելով որ այդ ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները տալիս է ճիշտ արդյունքներ՝ Քերոբյանը հավելեց. «Մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից՝ ապահովում ենք այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից»։

Նույն շարքից