Տնտեսություն 

Արցախում մեկնարկում է սոցիալական 6 խմբի էլեկտրաէներգիայի և բնական գազի վարձերը վճարելու համար միանվագ դրամական աջակցության ծրագիրը

analitik.am

Այսօր ընդունվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման վեցերորդ ծրագիրը:

Էլեկտրաէնեգիայի ու բնական գազի վարձերի վճարման համար աջակցություն են ստանալու՝

1.Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքից ազատված անձինք՝ 20.000 դրամի չափով,

2.առաջինից երրորդ խմբի հաշմանդամները՝ 20.000 դրամի չափով,

3.տարիքային կենսաթոշակի անցած միայնակ քաղաքացիները՝ 20.000 դրամի չափով,

4.չորս և ավելի երեխա խնամող անձինք՝ 50.000 դրամի չափով,

5.միայնակ մայրերը՝ 20.000 դրամի չափով,

6.տեղահանված անձի ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ 10.000 դրամի չափով:

 

ԱՀ Պետնախարար Գուրգեն Ներսիսյան

 

Նույն շարքից