Բարի օր Քաղաքականություն 

Դա չանելու դեպքում ինձ համար այլևս ջնջվում է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տարբերությունները

analitik.am

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարծում եմ համբերության բաժակը վերջնականապես լցված է:

Շուրջ երկու տարի է ինչ հասարակությունը մեն մենակ է մնացել իշխանության հակահայ գործողություններին դիմադրելու առումով: Շուրջ երկու տարի է հանրությանը որպես նիկոլի իշխանության այլընտրանք առաջարկվում են տարբեր տեսակի քաղաքականապես անվտանգ սպորտային միջոցառումներ՝ լուսատու տարբեր առարկաներով ֆանարիկներ/ջահեր երթեր Երևանի կենտրոնական փողոցներով: Շուրջ երկու տարի է ընդդիմադիր ներկայացած մարդկանց մի խումբ հանրության ընդդիմադիր հատվածի ձայներով հայտնվել է Ազգային Ժողովում պատգամավորի կարգավիճակով: Շուրջ երկու տարի է այդ պատգամավորները օգտվում են իրենց կարգավիճակից բխող արտոնություններից՝ պարգևավճարներ, ծառայողական մեքենաներ, արտասահմանյան գործուղումներ:

Ժողովրդի միակ պահանջը իրենց առաջնորդների դերում դիրքավորած մարդկանցից եղել և մնում է նույնը: Երկու տարվա ընթացքում ժողովրդի միակ պահանջի առումով որևէ առաջընթաց չկա: Այս երկու տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին, զրկվեցին կյանքից, հայրենիքը ամեն օր ավելի փոքրացավ: Պատգամավորները այս ընթացքում փոխեցին իրենց հռետորաբանությունը: 2020 թվականի «նիկոլ դավաճան»-ին փոխարինեց «վլադիմիր ջան»-ը: Երբեմնի անզիջում ընդդիմադիրները սկսեցին իշխանականների հետ մեկնել արտասահմանյան գործուղումների: Այս արձանագրումներից հետո հանրության մոտ լեգիտիմ կասկածներ են առաջացել, որոնք փարատելու նպատակով առաջարկվեց իրենց ընդդիմադիր համարողներին ԱԺ ամբիոնից ասել ընդամենը երեք բառ «նիկոլ փաշինյանը դավաճան է»: Պատգամավորները ամեն կերպ խուսափում են այդ երեք բառերը ԱԺ դահլիճում արտաբերելուց՝ էլ ձևափոխում են այ դերեք բառերը, էլ հղում են անում անցյալում իրենց ասածներին, մի խոսքով անում են ամեն ինչ, որպեսզի այդ երեք կոնկրետ բառերը ԱԺ դահլիճում հանկարծ չհնչի:

Սովորական մարդիկ ինչպես օրինակ Սամվել Վարդանյանը, վտանգելով իրենց ազատությունը, առողջությունը, չվախենալով ձերբակալվելուց փողոցում ասում են այդ բառերը, իսկ մարդիկ ովքեր հայտնվել ԱԺ-ում այդ երեք բառերի շնորհիվ խուսափում են դրանք ԱԺ դահլիճում արտասանել: Ամեն դեպքում ես որպես ընդդիմության ընտրող մինչև մայիսի 3-ը ներառյալ ժամանակ եմ տալիս ԱԺ-ում աշխատող ընդդիմադիր պատգամավորներին ի վերջո ԱԺ դահլիճում բարձրաձայն արտաբերելու «Նիկոլ Փաշինյանը դավաճան է» երեք բառերը: Դա չանելու դեպքում ինձ համար այլևս ջնջվում է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բոլոր տարբերությունները և որպես հետևանք իրարից չենք նեղանում...

#Վլադիմիրջան, թե #նիկոլդավաճան ընտրությունը ձերն է պարոնայք: Այս երկուսը միմյանց բացառող խոսույթներ են»:

 

Նույն շարքից