Բարի օր Քաղաքականություն 

Հարգելի՛ ժողովուրդ, ինչո՞ւ եք փախել Իշխան Սաղաթելյանի կողքից

analitik.am

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Խոստացված գրառումը.

Սիրելի ընդդիմադիր հանրույթ, շուրջ մեկ ամիս է ես հրապարակային հայտարարում եմ, որ ձեր ձայներով մանդատների տեր դարձած անձինք ձեզ խաբում են: Ինձ ստախոս անվանելու համար ընդդիմադիրներից պահանջվում էր ընդամենը ԱԺ դահլիճում բարձրաձայն արտաբերել «Նիկոլ Փաշինյանը դավաճան է» կախարդական բառերը: Շուրջ մեկ ամիս ընդդիմադիր մանդատավորները ամեն կերպ փորձում էին կռուտիտ լինել: Ինչ խոսք, հարկ է նշել, որ այս ընթացքում մենք ականատես եղանք կռուտիտի գլուխգործոցների:

Այսօրվա նիստի ավարտը այն վերջնաժամկետն էր որը ես տվել էի ընդդիմադիր մանդատավորներին այդ պարզ գործողությունը իրականացնելով դուրս գալ կոմֆորտի զոնայից և ԱԺ-ում ձևավորել սեփական օրակարգ: Իհարկե միամտություն կլիներ այն մարդկանցից ովքեր վախեցան և մենակ թողեցին իրենց, իսկ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին, կամ վախից հրաժարվեցին լուսահոգի Արմեն Գրիգորյանին անվանել քաղբանտարկյալ, սպասել նման խիզախ քայլ: Այս մեկ ամիս տևած արշավի նպատակը ընդդիմադիր հանրութին տեղեկացնելն էր, որ Նիկոլ Փաշինյանի այս պահին հիմնական հենարանը իմպոտենտ, մորթապաշտ, վախկոտ ընդդիմադիր լիդերներն են:

Այսինքն՝ քանի այս մարդիկ իրավունք ունեն ընդդիմադիր հանրույթի անունից խոսելու, ֆանարիկներով կամ ջահերով երթեր կազմակերպելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ոչինչ չի սպառնում: Հետևաբար՝ վերջին առնվազն երկու տարվա բոլոր համազգային աղետների, տարածքների հանձնման, ձերբակալությունների, մահերի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի հետ հավասար այն մարդիկ են ովքեր ձեզ խաբելով, ֆռռացնելով օգնեցին վերջինիս պահպանել իր իշխանությունը:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Իշխան Սաղաթելյանը այն հարցին, թե ինչու ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 4-ին ցուցարարներին չառաջնորդեց ԱԺ դարպասներից ներս: Պատասխանում է, որ ինքը ցանկանում էր դա անել սակայն, ցիտում եմ «բոլորը կողքիցս փախան, ես մնացի մենակ»: Այս նույն միտքը նա հայտնել է ԱՄՆ-ում իր հանդիպումների ընթացքում:

Քանի որ «դիմադրություն» շարժումը բացի քնած Լաոյից ուներ կոնկրետ մասնակիցներ դիմում եմ նրանց

Հարգելի դաշնակցականներ՝ ինչու՞ եք փախել խիզախ Իշխան Սաղաթելյանի կողքից և նրան թողել մենակ:

Հարգելի հանրապետականներ՝ ինչու՞ եք փախել խիզախ Իշխան Սաղաթելյանի կողքից և նրան թողել մենակ:

Հարգելի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ՝ ինչու՞ եք փախել խիզախ Իշխան Սաղաթելյանի կողքից և նրան թողել մենակ:

Հարգելի Արթուր Վանեցյանի կուսակիցներ՝ ինչու՞ եք փախել խիզախ Իշխան Սաղաթելյանի կողքից և նրան թողել մենակ:

Հարգելի Anna Abrahamian, ինչու՞ ես փախել խիզախ Իշխան Սաղաթելյանի կողքից և նրան թողել ես մենակ:

Ժողովուրդ, ինչու՞ եք փախել խիզախ Իշխան Սաղաթելյանի կողքից և նրան թողել եք մենակ:

տեղադրում եմ մի քանի սքրիններ որոնք ապացուցում են, որ Իշխան Սաղաթելյանը «դիմադրություն» շարժման տապալման մեղքը բարդում է իրեն մենակ թողածների վրա:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր մանդատավորներին: Այսքանով ես իմ իրազեկման ակցիան համարում եմ ավարտված: Հանրությանն էլ կոչ եմ թույլ չտալ իրեն էշի տեղ դնել, եթե թույլ տաք, ձեզ անընդհատ հանելու են փողոց, ձետքներդ ֆանարիկ կամ ջահ տան ու էշ էշ քայլացնեն...

#մեծ_շուքով»։

 

Նույն շարքից