Բարի օր Քաղաքականություն 

Վատ նորություններ՝ Երևանի վարորդների համար. Ավինյանը տապալել է հերթական աշխատանքը

analitik.am

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստին այսօր ճանապարհների փոսանորոգման աշխատանքների մասին քննարկման ժամանակ արդեն պաշտոնապես պարզվեց, որ քաղաքապետարանն անգամ այդ տարրական աշխատանքը չի կարողանում կատարել:

Մասնավորապես նշվեց, որ օրինակ Կենտրոն վարչական շրջանում կատարվել է աշխատանքների 50 տոկոսը, Նորք Մարաշում՝ 0 տոկոս, Նոր Նորքում՝ 30 տոկոս, Էրեբունիում 15 տոկոս, Նուբարաշենում՝ 0 տոկոս, Շենգավիթում 10 տոկոս, Դավթաշենում՝ 0 տոկոս:

Պարզվում է, որ փոսալցման աշխատանքներ կատարող երկու կազմակերպոթյան հետ լուրջ խնդիրներ կան, իսկ այդ երկու կազմակերպությունն իրար հետ տարել են 10 լոտ, սակայն չեն կարողանում թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով մի քանի խմբերով աշխատանքներ իրականացնել, չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

Այսինքն, կազմակերպությունները մասնակցել են Երևանի քաղաքապետարանի հայտարարած տենդերին, չգիտես թե ինչպես շահել այն ու կատարել են աշխատանքի 0 տոկոսը: Սա գալիս է հաստատելու այն խոսակցությունները, որ Տիգրան Ավինյանի օրոք տենդերները շահում են ծանոթ-բարեկամները՝ այս կամ այն խոստման դիմաց:

Հաշվի առնելով այն տեմպերը, թե ինչպես են իրականացվում փոսալցման աշխատանքները՝ կարող ենք ենթադրել, որ քաղաքապետարանի մոտ ավտոմեքենաների տարբեր մասերի հուղարկավորությունները կշարունակվեն, Տիգրան Ավինյանը հոգ կտանի դրա մասին:

Նույն շարքից