Միջազգային 

Պուտինը հատուկ ռազմական գործողությանը մասնակցող օտարերկրացիների վերաբերյալ օրենք է ստորագրել

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություն է կատարել հրամանագրում, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին, որոնք պայմանագրեր են կնքել ՌԴ զինված ուժերում զինվորական ծառայության համար, պարզեցված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Քաղաքացիություն ստանալու համար բավական է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մասնակցող օտարերկրացին մեկ տարով պայմանագիր կնքի։

Ինչպես հետևում է տեքստից, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում պայմանագրեր են կնքել մեկ տարի ժամկետով զինվորական ծառայության համար, կկարողանան դիմել պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար։

Պարզեցված ընթացակարգ է ներդրվում նաև նրանց ընտանիքի անդամների համար։

Նախկինում օտարերկրացիների համար պայմանագրային նվազագույն ժամկետը հինգ տարի էր, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք էր երեք տարի ծառայել: 2022 թվականի սեպտեմբերին ընդունվել են ժամկետը մինչև մեկ տարի կրճատելու փոփոխությունները, որոնք ներառում են նաև պահանջ, որ քաղաքացիություն ստանալու համար դիմողները պետք է առնվազն վեց ամիս մասնակցեն ռազմական գործողություններին:

Նույն շարքից