Միջազգային 

Ստոլտենբերգն աշնանը կլքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս աշնանը կլքի իր պաշտոնը դաշինքում, նույնիսկ եթե նոր ժամկետով մնալու առաջարկ ստանա։

«Իմ միակ ծրագիրն այս աշնանը հրաժարական տալն է: Ես պաշտոնավարելու եմ երկու անգամ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր, և սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս մասին»,- նշել է Ստոլտենբերգը Դանիայում Դեմոկրատական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է դարձել 2014 թվականի հոկտեմբերին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին։ Նա ավելի վաղ խոսել էր պայմանագրի ավարտից հետո պաշտոնը լքելու ծրագրերի մասին։

Մարտին իտալական La Repubblica-ն հայտնել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Մյուս լրատվամիջոցները Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին են անվանել հավանական թեկնածու, նա ինքը չի բացառել նման հնարավորությունը։

Նույն շարքից