Միջազգային 

Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հնարավոր է

analitik.am

ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններn առաջ ընթանալու կարևոր քայլեր են։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։

Հարցին՝ արդյո՞ք Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը արդարացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի սպասելիքները, Պատելը պատասխանել է. «ԱՄՆ-ն այս բանակցությունների կողմ չի եղել։ Բայց որպես Արլինգթոնում մեր ունեցած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջընթացի կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք հավատալ, որ երկու երկրների միջև տևական խաղաղություն հնարավոր է»:

«Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի եռակողմ հանդիպումը։

Նույն շարքից