Միջազգային 

Հայաստանը ԵԽ գագաթնաժողովում չի ստորագրել Ուկրաինայի դեմ ՌԴ պատճառած վնասների ռեեստր ստեղծելու մասին հռչակագիրը

analitik.am

Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում 43 պետություններ այսօր ստորագրել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների ռեեստրի ստեղծման մասին հռչակագիրը:

Ուկրաինայի արդարադատության փոխնախարարը հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրել են 34 երկրներ: Դրանց թվում են Ավստրիան, Բելգիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնակոն, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն, Սլովակիայի Հանրապետությունը, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան:

Ասոցացված անդամները՝ Ալբանիա, Լիխտենշտեյն, Մոլդովայի Հանրապետություն, ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա։

Եվս երեք երկրներ պատրաստակամություն են հայտնել և ներքին ընթացակարգեր են անցնում՝ Անդորրա, Բուլղարիա, Շվեյցարիա:

Չստորագրեցին Հայաստանը, Բոսնիան, Ադրբեջանը, Հունգարիան, Սերբիան, Թուրքիան:

Նույն շարքից