Միջազգային 

Բայդենը Հերոսիմայում խոստացել է միջուկային զենքով պաշտպանել Ճապոնիան

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հերոսիմայում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային խոստացել է ամեն կերպ պաշտպանել Ճապոնիան՝ համաձայն երկկողմ անվտանգության պայմանագրի, ներառյալ միջուկային հնարավորություններով։ Այս մասին ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության՝ հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ։

Բայդենն ու Կիսիդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները, ասվում է ամերիկյան կողմի հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Ճապոնիայի պաշտպանությանը՝ համաձայն Ճապոնիայի և ԱՄՆ-ի անվտանգության պայմանագրին, որն ապահովված է բոլոր տեսակի ամերիկյան հնարավորություններով, ներառյալ միջուկային կարողությունները», - հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն:

ԱՄՆ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ ղեկավարները քննարկել են պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման ուղիները՝ հիմնվելով Ճապոնիայի վերանայած ռազմավարական փաստաթղթերի ու պաշտպանական ներդրումների ավելացման վրա։

Մայիսի 19-21-ը Հիրոսիմայում տեղի կունենան Յոթնյակի / G7-ի 49-րդ գագաթնաժողովը։

Նույն շարքից